Լրահոս

Վարդանյան. Եթե UFC 249-ն անցկացվեր, ոչ մի վտանգավոր բան չէր լինի

Խառը մենամարտերում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Էդուարդ Վարդանյանը մեկնաբանել UFC 249 մրցաշարի չեղարկումը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

UFC 249-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը պետք է մրցեր իր հայրենակից Ջասթին Գետջիի հետ, որը պետք է փոխարիներ UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին: Ռուսաստանցի մարտիկը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չէր կարողացել Ռուսաստանից մեկնել ԱՄՆ:

«Ցավալի է, որ մրցաշարը չեղարկվեց, բայց դրա համար օբյեկտիվ պատճառներ կային։ Եթե մրցաշարն անցկացվեր, ոչ մի վտանգավոր բան չէր պատահի։ Խառը մենամարտերի համար դա կլիներ մեծ քայլ առաջ։ Կհավաքվեին մեծ թվով հանդիսականներ, որոնք կցանկանային ականատես լինել ցանկացած մարզական իրադարձության»,- Վարդանյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել էր, որ ապրիլի 18-ին նախատեսված մրցաշարը պետք է տեղի կունենա մասնավոր կղզում:




Լուրեր թեմայից