Լրահոս

Արթուր Դանիելյան. Միանշանակ, կփոխենք ազատ ծրագիրը

Ռուսաստանի ներկայացուցիչ, 16-ամյա վոլգոգրադցի Արթուր Դանիելյանն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակին:

«Ես դեռ լավ մարզավիճակում եմ: Այժմ մարզվում եմ տանը, օրական՝ 2 անգամ: Դրա հետ մեկտեղ՝ օնլայն դասերի եմ մասնակցում: Հիմա ավելի շատ ժամանակ կա ուսման համար:  

Երբ վերադառնանք սառույց, կսկսենք աշխատել նոր ծրագրերի ուղղությամբ: Միանշանակ, կփոխենք ազատ ծրագիրը: Արդեն նախնական կողմնորոշվել ենք երաժշտության հարցում: Ժամանակ դեռ կա և չի բացառվում, որ կփոխենք այն»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է Golden Skate-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Դանիելյանը երկրորդ տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում, ինչպես նաև դարձել էր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ իրավունք ստանալով մասնակցել աշխարհի առաջնությանը։ Կանադական Մոնրեալում նախատեսված գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։




Լուրեր թեմայից