Լրահոս

10 ամենաազդեցիկ մարդիկ թենիսում 

Աշխարհի չորրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը L’Equipe-ի վարկածով ճանաչվել է թենիսի աշխարհի ամենաազդեցիկ մարդ: Ցուցակում տեղ են գտել ինչպես թենիսիստներ, այնպես էլ գործակալներ ու մրցաշարերի կազմակերպիչներ:

38-ամյա շվեյցարացի թենիսիստին հաջորդել են ամերիկուհի Սերենա Ուիլյամսն ու աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը:

10 ամենաազդեցիկ մարդիկ թենիսում  

  1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)
  2. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)
  3. Նովակ Ջոկովիչ (Սերբիա)
  4. Ռաֆայել Նադալ (Իսպանիա)
  5. Կրեյգ Տայլի (Australian Open-ի տնօրեն)
  6. Բիլի Ջին Քինգ (ԱՄՆ)
  7. Գործակալներ
  8. Անդրեա Գաունդենցի (ATP-ի ղեկավար)
  9. Սթիվ Սայմոն (WTA-ի ղեկավար)
  10. Սթեյսի Ալաստեր (USTA-ի ղեկավար)

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող է և ռեկորդակիր է այդ ցուցանիշով: Նրան հաջորդում են իսպանացի Ռաֆաել Նադալը (19 տիտղոս) և սերբ Նովակ Ջոկովիչը (17 տիտղոս):




Լուրեր թեմայից