Լրահոս

UFC 249 մրցաշարը չեղարկվեց

Խառը մենամարտերի UFC 249 մրցաշարը չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, հաղորդում է ESPN-ը:

Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել էր, որ ապրիլի 18-ին նախատեսված մրցաշարը տեղի կունենա մասնավոր կղզում:

«Խոստանում եմ երկրպագուներին, որ UFC-ն կլինի առաջին մարզաձևը, որը կվերադառնա հեռուստատեսություն: Մենք դա կանենք շուտով»,- ասել է Ուայթը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը պետք է մրցեր իր հայրենակից Ջասթին Գետջիի հետ, որը պետք է փոխարիներ UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին: Ռուսաստանցի մարտիկը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չէր կարողացել Ռուսաստանից մեկնել ԱՄՆ:

Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի միջև մենամարտը չեղարկվել էր 5-րդ անգամ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:




Լուրեր թեմայից