Լրահոս

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ:

«Նկատի ունենալով, որ մեղադրյալը 2019թ. փետրվարի 29-ից ՀՀ-ում չէ, հայտնի չէ նրա գտնվելու վայրը և հնարավոր չի ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Արթուր Գևորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին: 2018 թվականի օգոստոսի 2-ին նա վերընտրվել էր նախագահի պաշտոնում: 




Լուրեր թեմայից