Լրահոս

Bellator-ի մարտիկը մահացել է հրազենային կրակոցից

Bellator-ի թեթև քաշային կարգում հանդես եկող ամերիկացի մարտիկ Իսայա Չապմանին սպանել են իր տան մոտակայքում, տեղեկացնում է MMAJunkie-ն:

30-ամյա մարզիկը մահացել է հրազենային կրակոցից: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Նրա վրա կրակողը դեռ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը սկսել է հետաքննություն:

Չապմանը ММА-ում հանդես էր գալիս 10 տարի, իսկ առաջին պրոֆեսիոնալ մենամարտն անցկացրել է 2012-ին: Նախորդ անգամ նա օկտագոն էր դուրս եկել 2019-ին կայացած Bellator 232 մրցաշարում, որտեղ պարտվել էր Պատրիկ Միկսին: MMA-ում ամերիկացին տարել է 9 հաղթանակ ու կրել 4 պարտություն:




Լուրեր թեմայից