Լրահոս

Արթուր Դալալոյան. Ռոնալդուն հեռու է մարմնամարզության տեխնիկայից

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դալալոյանն անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկսած չելենջին, որի մասնակիցները պետք է հնարավորինս շատ որովայնի մկանների վարժություն կատարեն 45 վայրկյանում: 35-ամյա ֆուտբոլիստը վարժությունը կատարել էր 142 անգամ:

«Ռոնալդուի չելենջի մասին կասեմ, որ նա հեռու է մարմնամարզության տեխնիկայից, սակայն դա անում է բավականին արագ: Դա չի հիացնում ինձ, բայց բարդ է: Կարծում եմ՝ նա շատ է մարզվում այդ ուղղությամբ, որպեսզի հասնի այդպիսի արագության: Տեխնիկական առումով ես դա կանեի ավելի արագ, քանի որ որքան ճիշտ է տեխնիկան, այնքան արդյունավետ է աշխատանքը»,- հայ մարզիկի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արթուր Դալալոյանը սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականին օգնել էր պատմության մեջ առաջին անգամ դառնալ աշխարհի թիմային չեմպիոն: Ռուսները նախորդ անգամ աշխարհի թիմային չեմպիոն դարձել էին 1991-ին, երբ հանդես էին գալիս ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում:




Լուրեր թեմայից