Լրահոս

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները չեղարկվեցին

ՖԻԲԱ Եվրոպայի կենտրոնական խորհրդի նիստում որոշվել է չեղարկել բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Խորհուրդը նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով համաճարակի հետևանքով ամբողջ Եվրոպայում տիրող իրավիճակը և երիտասարդ խաղացողների, մարզիչների, երկրպագուների առողջությունն ու անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պետք է մասնակցեր 2020 թվականի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, իսկ կանանց Հայաստանի Մ-18 և Մ-16 թիմերը, ինչպես նաև տղամարդկանց Մ-16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։




Լուրեր թեմայից