Լրահոս

Իտալացի անվանի մարզիկը մահացել է կորոնավիրուսից

Իտալացի նախկին վազորդ Դոնատո Սաբիան մահացել է 57 տարեկանում: 2 շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր կորոնավիրուսի պատճառով, հաղորդում է Gazzetta dello Sport-ը:

Սաբիան իտալացի առաջատար աթլետներից էր 80-ականներին: Լոս Անջելեսում տեղի ունեցած 1984թ. Օլիմպիական խաղերում նա գրավել էր 5-րդ տեղը: Նա 2 անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին: Իտալացին հանդես էր գալիս 400 և 800 մ վազքում:

Սաբիան ունի կին և 2 դուստր: Նրա հայրը ևս վարակվել է կորոնավիրուսով ու գտնվում է հիվանդանոցում:

Իտալիայում կա կորոնավիրուսի վարակման 135 հազարից ավելի դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 17 հազարը։




Լուրեր թեմայից