Լրահոս

Գարի Չիվիչյան. Ցանկանում եմ դառնալ առաջին հայ բասկետբոլիստը, որը կհայտնվի NBA-ում

Ուսանողական մարզաձևերի ազգային ասոցիացիայում (NCAA) հանդես եկող «Պասիֆիք Թայգերսի» ամերիկահայ բասկետբոլիստ Գարի Չիվիչյանը պատմել է, որ ցանկանում է հանդես գալ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA):

«Ցանկանում եմ դառնալ առաջին հայ բասկետբոլիստը, որը կհայտնվի NBA-ում: Գնում եմ այդ նպատակին և աշխատում այդ ուղղությամբ»,- 23-ամյա բասկետբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Գարի Չիվիչյանը նախորդ տարի էր «Այդահո Սթեյտից» տեղափոխվել «Պասիֆիք Թայգերս»: NCAA-ի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 32 հանդիպման, իսկ միջին արդյունավետությունը կազմել է 7,91 միավոր:




Լուրեր թեմայից