Լրահոս

Եվգենիա Մեդվեդևան ընդունել է Ռոնալդուի մարտահրավերը

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան ընդունել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մարտահրավերը։

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը Nike-ի հովանավորությամբ սկսել էր չելենջ, որի շրջանակում ինքնամեկուսացման մեջ գտնվող բոլոր ցանկացողներին առաջարկել էր կատարել որովայնի մկանների վարժություններ։

20-ամյա մարզուհին նույնպես որոշել է փորձել իր ուժերը և տեսանյութ է հրապարակել Ինստագրամում։

«Nike-ը նոր մարտահրավեր է սկսել «Տնային գավաթ» անվանումով։ 45 վայրկյանում պետք է հնարավորինս շատ վարժություն կատարել։ Ընդունում եմ Ռոնալդուի մարտահրավերը։ Տեսնենք, թե ինչպես կստացվի ինձ մոտ»,- գրել է Մեդվեդևան։

Վարժությունը վերջացնելուց հետո նա դիմել է իր հետևորդներին. «Իմ ռեկորդն է՝ 44 անգամ։ Իսկ դու կարո՞ղ ես այն գերազանցել»։


Ավելի վաղ 35-ամյա Ռոնալդուն 45 վարկյանում վարժությունը կատարել էր 142 անգամ։

Հիշեցնենք, որ Եվգենիա Մեդվեդևան ունի հայկական արմատներ: Նրա հայրն Արման Բաբասյանն է: Մարզուհին հայկական ազգանունը փոխել է հոր համաձայնությամբ։




Լուրեր թեմայից