Լրահոս

Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է զինված հարձակման համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Իյանա Մեյվեզերը ձերբակալվել է զինված հարձակման համար, հայտնում է TMZ-ն։

Կոնֆլիկտը տեղի է ունեցել տղայի պատճառով։ Իյանան դանակի երկու հարված է հասցրել տուժող աղջկան, որին հասցրել են հիվանդանոց։

Այժմ Մեյվեզերի դուստրը կալանավորված է և գտնվում է Տեխաս նահանգի բանտերից մեկում։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Իյանայի մոր՝ Ջոզի Հարիսի դին հայտնաբերել էին սեփական ավտոմեքենայում։ 

Մեյվեզերն ու Հարիսն ամուսնացած են եղել 15 տարի, նրանք ունեին 3 երեխա։ 2010 թվականին լեգենդար բռնցքամարտիկը կնոջը երեխաների ներկայությամբ ծեծելու համար դատապարտվել էր 2 ամսվա ազատազրկման։




Լուրեր թեմայից