Լրահոս

Քոբի Բրայանտը ընդգրկվել է NBA-ի փառքի սրահում (ֆոտո)

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտը պաշտոնապես ընդգրկվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փառքի սրահում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 

41-ամյա ամերիկացու անձնական ուղղաթիռը կործանվել էր հունվարի 26-ի առավոտյան։ Ավիավթարի հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ նրա 13-ամյա դուստր Ջանա-Մարիան:

Հիշեցնենք, որ Բրայանտը կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա ամբողջ կարիերան անցկացրել էր «Լեյքերսում» (1996-2016), որի հետ 5 անգամ դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն։ Ամերիկացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է, 2-ական անգամ դարձել է NBA-ի մրցաշրջանի ու եզրափակիչ շարքի լավագույն բասկետբոլիստ, ինչպես նաև 18 անգամ մասնակցել է «Բոլոր աստղերի խաղին»:




Լուրեր թեմայից