Լրահոս

ՖԻՖԱ-ն փոխել է տարիքային սահմանափակումը Օլիմպիական խաղերում

ՖԻՖԱ-ն փոխել է տարիքային սահմանափակումը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի համար, հաղորդում է The Guardian-ը։

Այն ավանդական 23 տարեկանից բարձրացվել է 24-ի, ինչը նշանակում է, որ 1997 և ավելի վաղ թվականներին ծնված խաղացողները դեռևս կարող են մասնակցություն ունենալ մրցաշարում։ Մասնակից թիմերից յուրաքանչյուրը կարող է նաև ներգրավել 24-ից բարձր տարիք ունեցող երեքական ֆուտբոլիստների։

Այս փոփոխությունը պայմանավորված է Տոկիո-2020-ի մեկ տարով հետաձգմամբ։

Օլիմպիական մրցաշարին կմասնակցեն 16 հավաքականներ՝ Արգենտինա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ռումինիա, Նոր Զելանդիա, Եգիպտոս, Կոտդիվուար, ՀԱՀ, Ավստրալիա, Սաուդյան Արաբիա, Հարավային Կորեա, Ճապոնիա։ Եվս 2 թիմեր հայտնի կդառնան ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում անցկացվող ընտրական մրցաշարի արդյունքում։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն մեկ տարով հետաձգվել էին պանդեմիայի պատճառով: Տոկիո-2020-ի բացման արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ին։

 




Լուրեր թեմայից