Լրահոս

Մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Ռոդիոնենկոն վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ТАСС-ը։

77-ամյա մասնագետը դաշնային բժշկաբիոլոգիական կենտրոնի աշխատակիցների հրավիրած ժողովի ընթացքում հանձնել է COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է եղել։ Ախտանիշներ է հայտնաբերվել նաև թիմի մարմնամարզիկներից մեկի մոտ։ Ժողովի մնացած մասնակիցներն այժմ կարանտինում են։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կա կորոնավիրուսի վարակման 3548 դեպք, 30 մարդ մահացել է։

 




Լուրեր թեմայից