Լրահոս

Սերժ Սարգսյանը մասնակցում է Լևոն Արոնյանի կնոջ հուղարկավորությանը

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին մասնակցում է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի հուղարկավորության արարողությանը:

Մարտի 30-ին կյանքից հեռացած Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ Նա մարտի 14-ին ավտովթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ: Ֆիլիպինցի նախկին շախմատիստուհին ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ և ենթարկվել մի քանի վիրահատության:

Լևոն Արոնյանը և Արիանա Կաոիլին ամուսանացել էին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: Զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեսանյութը՝ NEWS.am-ի 



Լուրեր թեմայից