Լրահոս

Պաշտոնական. Եվրագավաթները հետաձգվեցին անորոշ ժամանակով

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգելու մասին։ Նման որոշում է կայացվել մեծ տարածում գտած կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կետաձգվեն նաև 2020 թվականի հունիսին հավաքականների միջև նախատեսված բոլոր պաշտոնական և ընկերական հանդիպումները, Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի անցումային խաղերը, ինչպես նաև 2021 թ. կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ավելի վաղ դադարեցվել են եվրոպական բոլոր լիգաները՝ բացառությամբ Բելառուսի առաջնության: Մեկ տարով հետաձգվել են Եվրո-2020-ը և Ամերիգայի Գավաթ-2020-ը:




Լուրեր թեմայից