Լրահոս

Դե Լա Խոյան ցանկանում է բարեգործական մենամարտ անցկացնել Մեյվեզերի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյան ցանկություն է հայտնել բարեգործական մենամարտ անցկացնել 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ, հայտնում է Skysports-ը։

Մենամարտի տոմսերի վաճառքից գոյացած գումարը կհատկացվի կորոնավիրուսով հիվանդներ ընդունող հիվանդանոցներին։

Դե Լա Խոյան պանդեմիայի դեմ պայքարում ակտիվ ֆինանսավորում է ամերիկյան առողջապահական համակարգը։ Մեքսիկացի բռնցքամարտիկը դրամահավաք է սկսել սոցցանցերում և բուժհաստատություններին արդեն տրամադրել է 200 հազար դոլար։

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկները մենամարտել էին 2007 թվականին։ 12 ռաունդից հետո Մեյվեզերը հաղթել էր միավորների առավելությամբ։

Ավելի վաղ Մեյվեզերը հայտարարել էր, որ չի մասնակցի որևիցե մարզական միջոցառման, մինչև պանդեմիան չնահանջի։




Լուրեր թեմայից