Լրահոս

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2020 թվականի ապրիլի դասակարգման աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է մեկ տեղով և 7-րդն է: Նրա գործակիցը 2773 է:

ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը։

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների թվում են նաև Գաբրիել Սարգսյանը (54-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (99-րդ տեղ): 

Կանանց 100 լավագույնների թվում են Էլինա Դանիելյանը (57-րդ տեղ), Աննա Սարգսյանը (58-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (71-րդ տեղ)։

ՖԻԴԵ, ապրիլի դասակարգման աղյուսակ

1․ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2863 վարկանիշ

2․ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - 2835

3․ Դին Լիժեն (Չինաստան) - 2791

4․ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – 2784

5․ Մաքսիմ-Վաշյե Լագրավ (Ֆրանսիա) - 2778

6․ Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – 2777

7․ Լևոն Արոնյան (Հայաստան) – 2773 

8․ Ուեսլի Սո (ԱՄՆ) - 2770

9․ Թեյմուր Ռաջաբով – 2765 (Ադրբեջան) – 2765

10․ Անիշ Գիրի (Հոլանդիա) - 2764

54․ Գաբրիել Սարգսյան (Հայաստան) – 2682

71․ Կարեն Գիգորյան (Հայաստան) – 2665

77․ Հրանտ Մելքումյան (Հայաստան) – 2663

99․ Սերգեյ Մովսեսյան (Հայաստան) – 2649




Լուրեր թեմայից