Լրահոս

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

33 տարեկանում կյանքից հեռացել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոիլին։ Այդ մասին թվիթերյան էջում հայտնել է 37-ամյա գրոսմայտերը։

«Բառեր չունեմ նկարագրելու վիշտը՝ կապված կնոջս մահվան հետ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, որը գեղեցիկ կյանք ապրեց: Սիրում եմ քեզ, հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Արիանե Կաոիլին մարտի 14-ին ավտովթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ: Ֆիլիպինցի նախկին շախմատիստուհին ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ և ենթարկվել մի քանի վիրահատության:

Լևոն Արոնյանը և Արիանե Կաոիլին ամուսանացել էին 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: Զույգի պսակադրության արարողությունը տեղի էր ունեցել Սաղմոսավանքում: Հարսանիքի քավորն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

 




Լուրեր թեմայից