Լրահոս

Թոմաս Բախ. Մարզիկները կպահպանեն օլիմպիական ուղեգրերը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախն անդրադարձել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին որոշմանը:

«Հասկանալի է, որ Օլիմպիական խաղերին որակավորված բոլոր մարզիկները կպահպանեն իրենց ուղեգրերը: Խաղերը կպահպանեն «Տոկիո-2020» անվանումը: Անվանափոխություն չենք նախատեսում»,- Բախի խոսքը մեջբերում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):




Լուրեր թեմայից