Լրահոս

ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստներին կխնդրի գնալ աշխատավարձի կրճատման

ՖԻՖԱ-ի ղեկավարները մտադիր են Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ու Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիայի (FIFPro) ներկայացուցիչների հետ հանդիպմանը խնդրել, որ ֆուտբոլիստները համաձայնեն աշխատավարձի կրճատման, հաղորդում է Fichajes-ը:

ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստներից ակնկալում է 50 տոկոս աշխատավարձերի նվազեցման, քանի դեռ ակումբները չեն հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարությունները: ՖԻՖԱ-ի ղեկավարները նաև եկել են այն եզրահանգման, որ ակումբները չեն կարող խզել խաղացողների ու մարզիչների հետ պայմանագրերը: Մի շարք ակումբներ համաձայնել են իրադարձությունների այդպիսի զարգացման:

Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ավելի վաղ մերժել էին ակումբի ղեկավարության՝ աշխատավարձերի ժամանակավոր կրճատման առաջարկը:




Լուրեր թեմայից