Լրահոս

Գյոտցեն նոր ակումբ է ընտրել

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի Լևերկուզենի «Բայեր», հաղորդում է Sport1.de-ն:

27-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ նրա գործող պայմանագիրն ավարտվում է առաջիկա ամռանը: Գյոտցեի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ինտերը», սակայն գերմանացին նախընտրում է մնալ հայրենիքում:

Կիսապաշտպանը 2016 թվականին Մյունխենի «Բավարիայից» էր վերադարձել «Բորուսիա», որի կազմում խաղացել էր նաև 2010-2013-ը: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 19 խաղի՝ դառնալով 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից