Լրահոս

Ազարը փոխել է սանրվածքը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարանտինի ընթացքում որոշել է փոխել սանրվածքն ու ոճը։ 29-ամյա ֆուտբոլիստն ինքնամեկուսացումից մի քանի օր հետո սափրել է մորուքն ու գլուխը։

Բելգիացին այժմ վերականգնվում է վիրահատությունից և բաց կթողնի մոտ երկու ամիս։ Ավելի վաղ նա ամփոփել էր իր առաջին մրցաշրջանն Արքայական ակումբում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է մեկ գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

1200_1200_max-3.jpeg (62 KB)




Լուրեր թեմայից