Լրահոս

Նոյերը պատրաստ է լքել «Բավարիան»

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մրցաշրջանի ավարտից հետո կարող լքել ակումբը, հայտնում է Bild-ը։

33-ամյա գերմանացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, սակայն այն երկարաձգելու շուրջ բանակցություններն արդյունք չեն տվել։

Նոյերն ակումբից երկարաժամակետ պայմանագիր է պահանջում, բայց «Բավարիայի» ղեկավարությունը, հաշվի առնելով նրա տարիքն ու կրկնվող վնասվածքները, դեմ է այդ տարբերակին։

Բացի այդ, գերմանացի ֆուտբոլիստին դուր չի եկել, որ մյունխենցիները պայմանագիր են կնքել «Շալկեի» դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի հետ։

Հիշեցնենք, որ Նոյերն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և բաց թողել 38 գնդակ։




Լուրեր թեմայից