Լրահոս

Պրեմյեր լիգայի ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Անգլիական Պրեմյեր լիգայում հանդես եկող ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Sky Sports-ը։

Այս անգամ COVID-19-ի դրական թեստ է հանձնել «Բրայթոնի» խաղացողներից մեկը, որի անունը չի նշվում։

«Մենք ստուգել ենք թիմի երեք ֆուտբոլիստների և նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Խաղացողի հետ ամեն ինչ կարգին է, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն են ցույց տվել»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Փոլ Բարբերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պանդեմիայի և դրա հետևանքով ստեղծված ճգնաժամի պատճառով Անգլիայի առաջնությունն ապրիլի 30-ին չի վերսկսվի։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում կա կորոնավիրուսով վարակման 11658 դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 578-ի։ 




Լուրեր թեմայից