Լրահոս

Լա լիգան կարող է վերսկսվել մայիսին

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը պատմել է, թե երբ կարող են վերսկսվել Պրիմերայի և Սեգունդայի խաղերը։

«Մեր գլխավոր նպատակը մրցաշրջանն ավարտելն է։ Չենք կարող թիմերի մի մասին բարձրացնել մրցաշարային աղյուսակում, իսկ մյուս մասին՝ իջեցնել։ Յուրաքանչյուրն իր տեղը պետք է նվաճի խաղադաշտում պայքարելով։ Բոլոր ակումբներն էլ սպասում են, թե երբ է վերսկսվելու առաջնությունը։

Երբ Իսպանիան ազատվի կորոնավիրուսից, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել վերսկսման մասին։ Միգուցե դա տեղի կունենա մայիսին, սակայն հնարավոր է, որ ես սխալվեմ»,- Ռուբիալեսի խոսքը մեջբերում է ԻՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կորոնավիրուսի համաճարակի պատճառով  անորոշ ժամկետով դադարեցրել էին երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները։




Լուրեր թեմայից