Լրահոս

Մխիթարյանը՝ երկրպագուներին․ Ուրախ կլինեմ, եթե ինձ հետ կիսվեք հետաքրքիր ֆիլմերով

Հայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ինստագրամում հրապարակած տեսանյութում պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը։

«Ողջունում եմ բոլորին։ Աշխարհի համար այս դժվարին ժամանակահատվածն անցկացնում եմ տանը և մարզվում անհատական ծրագրով։ Հնարավորություն ունեմ ավելի շատ լինել ընտանիքիս հետ։ Այժմ իմ հոբին ֆիլմեր և սերիալներ դիտելն է։ Ուրախ կլինեմ, եթե ինձ հետ կիսվեք հետաքրքիր ֆիլմերով և սերիալներով։ Եվ, իհարկե, մնացե՛ք տանը, եղե՛ք առողջ և լավ մարզավիճակում»,- ասել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ այս օրերին 31-ամյա ֆուտբոլիստը Հռոմում է: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից