Լրահոս

«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի տրանսֆերի գործարքի մեջ ընդգրկել Գրիզմանին

Կատալոնական «Բարսելոնան» կրկին մտադիր է վերադարձնել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի ռմբարկու Նեյմարին, հայտնում է Diario Sport-ը։

Ակումբը պատրաստ է գործարքի մեջ ընդգրկել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանին, որի տրանսֆերը գնահատում է 100 միլիոն եվրո։

Կատալոնացիներն այժմ չեն կարող Նեյմարի համար վճարել 180 միլիոն եվրո, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված ճգնաժամի պատճառով ֆինանսական դժվարություններ ունեն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 26 խաղում Գրիզմանը դարձել է 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 




Լուրեր թեմայից