Լրահոս

Ռիվալդո․ Տեր Շտեգենը պետք է ստանա այնքան աշխատավարձ, որքան Մեսին

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն նշել է, որ ակումբը պարտավոր է բարձրացնել թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի աշխատավարձը։  

««Բարսելոնան» բանակցություններ է վարում Տեր Շտեգենի հետ։ Կարծում եմ՝ գերմանացին արժանի է բարձր աշխատավարձով նոր պայմանագիր ունենալ։ Նա վերջին տարիներին շատ բան է արել թիմի համար։ Ամեն ինչ կախված կլինի ֆուտբոլիստի պահանջներից, բայց իմ կարծիքով նա նույնքան աշխատավարձ պետք է ստանա, որքան Մեսին և Սուարեսը»,- լեգենդար բրազիլացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 27-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։ Գերմանական ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի հետ և քննարկել նրա հնարավոր տեղափոխությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Տեր-Շտեգենը կատալոնացիների կազմում ացկացրած 34 խաղում բաց է թողել նույնքան գնդակ։




Լուրեր թեմայից