Լրահոս

Պրեմյեր լիգայի վերսկսումը դարձյալ հետաձգվեց

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը չի վերսկսվի ապրիլի 30-ին, հայտնում է Daily Mail-ը։

Անգլիական ֆուտբոլային լիգայի (EFL) ղեկավարությունն ակումբներին արդեն տեղեկացել է, որ համաճարակն ու դրա հետևանքով ստեղծված ճգնաժամն առայժմ անհնար են դարձնում մրցաշրջանի շարունակությունը։

Պրեմյեր լիգայի վերսկսման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ՝ կազմկերոպւթյան և EFL-ի ղեկավարության հանդիպումից հետո։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կանոնակարգի համաձայն՝ մրցաշրջանը պետք է ավարտվի հունիսի 1-ից ոչ ուշ, սակայն ղեկավարությունը որոշել է երկարաձգել ժամկետը։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում կա կորոնավիրուսով վարակման 9849 դեպք, իսկ զոհերի թիվը հասել է 477-ի։ 




Լուրեր թեմայից