Լրահոս

Չինական ակումբը խելահեղ պայմանագիր է առաջարկել Իգալոյին

Չինական «Շանհայ Շենհուան» նոր երկամյա պայմանագիր է առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» վարձավճարով հանդես եկող Օդիոն Իգալոյին, հայտնում է Sky Sports-ը։

Ակումբն ամեն կերպ ցանկանում է պահել նիգերիացի ֆուտբոլիստին և պատրաստ է շաբաթական 400 հազար ֆունտ սթերլինգ աշխատավարձ վճարել նրան։

30-ամյա հարձակվողն առայժմ որոշում չի կայացրել և հույս ունի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կգնի իր տրանսֆերը։  

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իգալոն անգլիական ակումբի կազմում անցկացրած 8 խաղում դարձել է 4 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից