Լրահոս

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները մերժել են աշխատավարձերի կրճատման առաջարկը

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մերժել են աշխատավարձերի ժամանակավոր կրճատման առաջարկը, հայտնում է AS-ը։

Ավելի վաղ ակումբը խաղացողներին նման առաջարկ էր կատարել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար։

Այժմ կատալոնացիների ղեկավարությունը մտադիր է ակտիվացնել աշխատանքային օրենսգրքի այն կետը, որի համաձայն՝ գործատուն կարող է դադարեցնել աշխատանքային համաձայնագիրը, սակայն առանց աշխատանքից հեռացման։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան անորոշ ժամկետով դադարեցրել են երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները, իսկ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են կարանտինի մեջ։ 




Լուրեր թեմայից