Լրահոս

«Սանտյագո Բերնաբեուն» կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում որպես պահեստ կծառայի

Մադրիդի «Ռեալի» տնային ստադիոն «Սանտյագո Բերնաբեուն» կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կլինի Մադրիդի քաղաքային իշխանության տրամադրության տակ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լեգենդար ստադիոնը կծառայի որպես պահեստ։ Այնտեղ կկենտրոնացվեն բժշկական անհրաժեշտ սարքավորումներն ու նյութերը, որոնք պարբերաբար կտրամադրվեն հիվանդանոցներին։

Բացի այդ, Արքայական ակումբը դրամահավաք կսկսի և նվիրատվություններ կկատարի առողջապահական ոլորտի կազմակերպություններին։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան անորոշ ժամկետով դադարեցրել են երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները, իսկ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են կարանտինի մեջ։ 

Իսպանիայում կա կորոնավիրուսով վարակման 56 հազարից ավելի դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 4 հազարից։




Լուրեր թեմայից