Լրահոս

ՊՍԺ-ն ֆինանսական օգնություն կհատկացնի Փարիզի հիվանդանոցներին (ֆոտո)

Ֆրանսիական ՊՍԺ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ֆինանսական օգնություն կհատկացնի Փարիզի հիվանդանոցներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը թողարկել է հատուկ մարզաշապիկներ, որոնց վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի բժշկական օգնության հիմնադրամին։

Մարզաշապիկը ՊՍԺ-ի ավանդական գույներով է, սակայն նրա վրա տիտղոսային հովանավորի անվան փոխարեն գրված է «Բոլորս միասին» կարգախոսը։

Ընդհանուր առմամբ, թողարկվել է 1500 օրինակ։ Մարզաշապիկի արժեքը 175 եվրո է։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունն անորոշ ժամանակով դադարեցվել է պանդեմիայի պատճառով։ Երկրում կա կորոնավիրուսով վարակման 25 հազարից ավելի դեպք, հազարից ավելի մարդ մահացել է։

3f22fd03a77735b967f47db27ff50463-quality_70Xresize_1Xallow_enlarge_0Xw_700Xh_700.jpg (13 KB)




Լուրեր թեմայից