Լրահոս

A Սերիան կարող է վերսկսվել ամռանը

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ կազմակերպությունն ամեն ինչ կանի, որպեսզի A Սերիայի թիմերն ավարտեն մրցաշրջանը։

«Մենք չենք կորցնում հույսը։ Ես շատ եմ ցանկանում, որպեսզի առաջնությունը վերսկսվի և ամեն ինչ կանեմ դրա համար։

Իհարկե, դեռ վաղ է մտածել դրա մասին, բայց մենք պետք է դրական մտածենք։ Կաշխատենք այնպես անել, որ մրցաշրջանն ավարտենք հունիսի 30-ից ուշ։ Հուսով ենք, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կաջակցեն մեզ։ Այդ դեպքում հնարավորություն կունենանք խաղերն անցկացնել հուլիսին և օգոստոսին։

Եթե առաջնությունները չեղարկվեն, դա կլինի իմ անձնական պարտությունը, իսկ մրցաշարը կկորցնի իր հեղինակությունը»,- Գրավինայի խոսքը մեջբերում է Football-Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայում կա կորոնավիրուսով վարակման 74 հազարից ավելի դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 7 հազարից։




Լուրեր թեմայից