Լրահոս

Ամերիկացի նախկին բռնցքամարտիկը հոսպիտալացվել է ծանր վիճակում

Ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Դերիկ Ջեֆերսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Boxing Scene-ը:

52-ամյա ամերիկացին հոսպիտալացվել է: Այժմ նա գտնվում է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի հիվանդանոցներից մեկում և արհեստական կոմայի մեջ է՝ թոքերի արհեստական օդափոխության սարքի պայմաններում:  

Նախկին բռնցքամարտիկի հարազատները հայտնել են, որ նրա վիճակն աստիճանաբար լավանում է:

Հիշեցնենք, որ 2001 թվականին Դերիկ Ջեֆերսոնը գերծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական մենամարտ էր անցկացրել ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի հետ, սակայն երկրորդ ռաունդում պարտվել էր տեխնիկական նոկաուտով:




Լուրեր թեմայից