Լրահոս

Ազար. «Ռեալում» իմ առաջին մրցաշրջանն անհաջող էր

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարն ամփոփել է իր առաջին մրցաշրջանն Արքայական ակումբում:

«Մադրիդում իմ առաջին մրցաշրջանն անհաջող էր, սակայն ամեն բան այնքան էլ սարսափելի չէ, քանի որ սա ադապտացիոն շրջան էր: Ես հանդիպեցի նոր մարդկանց, հայտնվեցի նոր վայրում: Հետևություններ կանեմ հաջորդ մրցաշրջանի համար:

Իմ նպատակը լավ մարզավիճակ հավաքելն է առաջիկա խաղերից առաջ: Դեռ ունեմ 4 տարվա պայմանագիր: Հույս ունեմ, որ դրանք կանցկացնեմ լավ մարզավիճակում»,- բելգիացու խոսքը մեջբերում է RTBF-ը:

Հիշեցնենք, որ Ազարը 2019 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանի մեծ մասը նա բաց է թողել վնասվածքի պատճառով:




Լուրեր թեմայից