Լրահոս

Կյանքից հեռացել է Պելեի եղբայրը

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի եղբայր Զեկա Նասիմենտուն մահացել է 77 տարեկանում, հաղորդում է Globo Esporte-ը:

Բրազիլացու մահվան պատճառ է դարձել շագանակագեղձի քաղցկեղը: Կյանքի վերջին օրերը նա անցկացրել է Սանտուսի հիվանդանոցներից մեկում:

Զեկան Պելեի կրտսեր եղբայրն էր: 1961-1962-ը նա հանդես է եկել բրազիլական «Սանթոսում», որի կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մարտի 26-ին: Դեռ հայտնի չէ, թե արդյոք Պելեն ներկա կլինի արարողությանը:




Լուրեր թեմայից