Լրահոս

Բունդեսլիգայի ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձից

Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող Բեռլինի «Ունիոնի» ֆուտբոլիստներն ու աշխատակիցները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հրաժարվել են աշխատավարձերից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի նախագահ Դիրկ Ցինգլերը բոլորին շնորհակալություն է հայտնել նման մեծահոգի քայլի համար:

Bild-ի համաձայն՝ Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգն» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան» մտադիր են միասին 20 միլիոն եվրո նվիրաբերել Բունդեսլիգայի ու 2-րդ Բունդեսլիգայի այն ակումբներին, որոնք ծանր իրավիճակում են հայտնվել կորոնավիրուսի պատճառով: Բունդեսլիգայի ղեկավարությունը կորոշի, թե որ ակումբներն են ստանալու գումարները:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնությունը մինչև ապրիլի 2-ը դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով:




Լուրեր թեմայից