Լրահոս

Ուիմբլդոնի կազմակերպիչները քննարկում են մրցաշարը չեղարկելու տարբերակը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը կարող է չեղարկվել համ հետաձգվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, hաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Այդ հարցով վերջնական որոշում կկայացվի հաջորդ շաբաթ: «Մեծ սաղավարտի» մրցաշարը չի անցկացվի առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարը նախատեսված է անցկացնել հունիսի 29-ից հուլիսի 12-ը:

Ավելի վաղ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և տեղեկացրել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մինչև հունիսի 7-ը դադարեցնում են բոլոր մրցաշարերը։




Լուրեր թեմայից