Լրահոս

ՄՕԿ-ը ծրագրում է Օլիմպիական խաղերն անցկացնել հուլիս-օգոստոսին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մտադիր է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն անցկացնել 2021 թվականի հուլիս-օգոստոսին: Այդ մասին հայտնել է ՄՕԿ-ի հանձնաժողովի ղեկավար Ջոն Կոուստան:

«Օլիմպիական խաղերը պետք է անցկացնել Ուիմբլդոնի և թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության արանքում: Առաջին մրցաշարն ավարտվում է հուլիսի կեսերին, իսկ երկրորդը մեկնարկում է օգոստոսի վերջնամասում: Վերջնական ժամկետները մտադիր ենք հստակեցնել առաջիկա 4 շաբաթվա ընթացքում»,- Ջոն Կոուստայի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն մեկ տարով հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):




Լուրեր թեմայից