Լրահոս

Ռումյան Հովսեփյան. Բուլղարիայում վիճակը հանգիստ է

Հայաստանի ազգային հավաքականի և բուլղարական «Արդայի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակին:

«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում: Հուսամ` այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա: Բոլորին մաղթում եմ քաջառողջություն»,- Հովսեփյանի խոսքը մեջբերում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան, Եվրոպայի 5 առաջատար առաջնությունները (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և մի շարք այլ լիգաներ, այդ թվում՝ Հայաստանի Բարձրագույն խումբը: Մեկ տարով հետաձգվել են Եվրո-2020-ը և Ամերիգայի Գավաթ-2020-ը: Հետաձգվել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ընկերական խաղերն Ուզբեկստանի (մարտի 26-ին Տաշքենդում) և Ղազախստանի (մարտի 30-ին Ալմաթիում) հետ: 

Ֆոտո՝ ՀՖՖ




Լուրեր թեմայից