Լրահոս

Բալոտելին անմեղ է ճանաչվել բռնաբարության գործով

Դատախազությունը փակել է իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի դեմ գործը: Իտալացի ֆուտբոլիստը մեղադրվում էր անչափահաս աղջկա բռնաբարելու մեջ:

SportMediaset-ի փոխանցմամբ, իրավապահ մարմինները ստուգել են փաստերը, որոնք ներկայացրել էր Վիչենցա քաղաքի 18-ամյա բնակչուհին, սակայն բավարար ապացույցներ չի հայտնաբերվել: Այժմ նա դատարանի առջև կկանգնի կեղծ մեղադրանքների համար:

Նա Բալոտելիի հետ ծանոթացել էր 2 տարի առաջ, երբ իտալացին դեռ հանդես էր գալիս ֆրանսիական «Նիցայում»։ Նրանց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունից հետո աղջիկը, որն այդ ժամանակ 17 տարեկան էր, Բալոտելիից լռության դիմաց պահանջել էր 100 հազար եվրո։ Բացի այդ, նա սպառնացել էր ոստիկանություն դիմել իր նկատմամբ բռնաբարության փորձի համար։

Հիշեցնենք, որ Բալոտելին «Նիցայում» հանդես է եկել 2016-2018 թվականներին։




Լուրեր թեմայից