Լրահոս

«Մարականա» ստադիոնը վերածվել է հիվանդանոցի

Բրազիլիայում գտնվող լեգենդար «Մարականա» ստադիոնի խոտածածկի վրա հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, գրում է CNN-ը:

Համաճարակը հասել է նաև Բրազիլիա, սակայն երկրի հիվանդանոցներում ազատ տեղեր չկան հիվանդներին մեկուսացնելու համար:

«Մարականայից» բացի, հիվանդների կընդունեն նաև «Կորինտիանսի», «Սան Պաուլուի», «Բոտաֆոգոյի» և «Սանթոսի» տնային ստադիոնները:

Բրազիլիայում կա կորոնավիրուսով վարակված 2500 մարդ, զոհերի թիվը հասել է 50-ի: 




Լուրեր թեմայից