Լրահոս

Հոլանդական ակումբի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Հոլանդական «Վիտեսի» նախկին նախագահ Կիս Բեկերը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, հաղորդում է De Gelderlander-ը:

77-ամյա հոլանդացին բարձր ջերմությամբ հոսպիտալացվել էր մարտի 21-ին:

Կիս Բեկերը «Վիտեսում» տարբեր պաշտոններ է զբաղեցրել 2003 թվականից:

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 21 հազարից ավելի մարդ, իսկ վարակվածների թիվն անցել է 471 հազարը:




Լուրեր թեմայից