Լրահոս

«Յուվենտուսի» նախկին նախագահը քննադատել է Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլի Ջիլին քննադատել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը կորոնավիրուսով պայմանավորված կարանտինն անցկացնում է հայրենի Մադեյրայում:

««Յուվենտուսում» իրավիճակը բարդացավ, երբ Ռոնալդուն հեռացավ: Նա ասաց, որ Պորտուգալիա է մեկնում մոր հիվանդության պատճառով, իսկ հիմա միայն լուսանկարվում է լողավազանի մոտ: Երբ այդ բացառությունն արվեց, իրավիճակը բարդացավ և մյուսներն էլ էին ցանկանում հեռանալ Իտալիայից:

Ոչ, այդպես պետք է չլինի: Նրանք բոլորը պետք է լինեին կարանտինի մեջ: Հետո արդեն Իգուաինը մեկնեց իր ընտանիքի միտ, և այդպեսի իրավիճակը բարդացավ»,- Ջիլիի խոսքը մեջբերում է TuttoJuve-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն հոսպիտալացվել էր գլխուղեղի կաթվածով, բայց վիրահատությունից հետո արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:




Լուրեր թեմայից