Լրահոս

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Արքայական ակումբն ունի 134000 միավոր։

Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է (126000 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան» (124000 միավոր)։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր անգլիական «Լիվերպուլը» 99000 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։

Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտը» 6000 միավորով 179-րդ տեղում է, Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» 195-րդն է (5500), իսկ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»` 332-րդը (2500):

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. «Ռեալ» (Իսպանիա) – 134000

2. «Աթլետիկո» (Իսպանիա) – 126000

3. «Բարսելոնա» (Իսպանիա) – 124000

4. «Բավարիա» (Գերմանիա) – 123000

5. «Յուվենտուս» (Իտալիա) – 115000

6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 112000

7. ՊՍԺ (Ֆրանսիա) – 105000

8. «Լիվերպուլ» (Անգլիա) – 99000

9. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 92000

10. «Արսենալ» (Անգլիա) - 91000



 

 




Լուրեր թեմայից