Լրահոս

Անչելոտին զանգել է «Էվերտոնի» երկրպագուին

«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին զանգել է անգլիական ակումբի երկրպագուներից մեկին, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Իտալացի մասնագետը զրուցել է երկրպագուի հետ և աջակցել նրան:

«Այս պահին «Էվերտոնը» խաղեր չունի, և ի՞նչ անենք մենք: Մեզ անհրաժեշտ է մնալ տանը և լիցքաթափվել: Դա բարդ է ու տարօրինակ, սակայն ես ունեմ Իտալիայում գտնվող բարեկամներ, որոնք սարսափելի վիճակում են: Մեծ Բրիտանիայում պետք է զգույշ լինենք, որպեսզի խուսափենք համաճարակի տարածումից: Ակումբը քեզ կօգնի ամեն հարցում: Պահպանիր քեզ ու ընտանիքդ, և մենք կհաղթենք այս հիվանդությանը»,- հեռախոսազրույցում ասել է իտալացի մասնագետը, փոխանցում է BBC-ն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան, Եվրոպայի 5 առաջատար առաջնությունները (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և մի շարք այլ լիգաներ, այդ թվում՝ Հայաստանի Բարձրագույն խումբը: Մեկ տարով հետաձգվել են Եվրո-2020-ը և Ամերիկայի Գավաթ-2020-ը:




Լուրեր թեմայից