Լրահոս

Պեդրո. Այս մրցաշրջանից հետո կհեռանամ «Չելսիից»

«Չելսիի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը հայտարարել է, որ այս մրցաշրջանից հետո պատրաստվում է հեռանալ լոնդոնյան ակումբից։

«Իմ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հունիսին։ Մրցաշրջանի ավարտին կհեռանամ «Չելսիից»։ Բայց այս պահին չեմ մտածում դրա մասին՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Մենք նույնիսկ չենք կարողանում վերադառնալ մարզումներին։ Այս համաճարակը խառնել է բոլոր ծրագրերը»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Cadena Ser-ը։

Պեդրոն 2015-ին է կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել «Չելսի»։ Ընթացիկ մրցաշրջանում նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 2 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Մեծ Բրիտանիայում հայտարարվել է կարանտին, իսկ ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը դադարեցվել է մինչև ապրիլի 30-ը։




Լուրեր թեմայից